Քաղաքացու եւ լրագրողի սահմանին

Այսօր հայաստանյան մեդիա դաշտում նոր միտումներ են նկատվում. քաղաքացին, չունենալով պրոֆեսիոնալ լրագրողի հմտություններ, դառնում է լուր ստեղծող ու տարածող, իսկ լրագրողը, փոխարենը, մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին:

  1. Ընդհանուր առմամբ, աշխարհում քաղաքացիական լրագրությանը դրական են արձագանքում: Ընդունված է համարել, որ այն եկել է լրացնելու ավանդական լրատվամիջոցներին: Սակայն հազիվ թե գտնեք մի այնպիսի գիրք, հոդված..., որտեղ նշվի, թե լրագրողը քաղաքական, քաղաքացիական, հասարակ��կան ակցիաներին մասնակցելով կարող է նպաստել մեդիա դաշտի զարգացմանը: Գուցե ինչ-որ չափով նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, բայց դա լրագրողի առաքելությունը չէ: 
  2. Լրագրողական Էթիկայի գրեթե բոլոր գրքերում խոսվում է անկանխակալության սկզբունքի մասին: Լրագրողը պետք է չեզոք ու անկողմնակալ լուսաբանմամբ հաղորդի հավաստի տեղեկություններ: Չեզոքության մասին թերեւս հնարավոր չէ խոսել, երբ նա իրադարձության մասնակից եւ ոչ թե լուսաբանող է դառնում: Համենայն դեպս, լրագրողի անկողմնակալությունը նախեւառաջ կասկածի տակ կդնեն եւ չեն վստահի այն անձիք, ում դեմ անցկացված ակցիաներին մասնակցել են իրենք: Այսինքն` նշանակում է, որ լրագրողը կկորցի տեղեկատվության իր ապագա աղբյուրներին: Բացի այդ, եթե նա աշխատում է որեւէ լրատվամիջոցում, ապա իր գործողություններով կարող է վնաս հասցնել նաեւ այդ ԶԼՄ-ի հեղինակությանը:
  3. Մի խումբ լրագրողներ քաղաքացիական ակտիվիստների հետ ակցիաների մասնակցեցին, երբեմն նաեւ սեփական նախաձեռնությամբ հանդես եկան 2013թ. ամռանը, երբ սկսվեց «Վճարում ենք 100 դրամ» շարժումը: Այդ ժամանակ լրագրողների քաղաքացիական դրսեւորումը մեծ արձագանք չստացավ:
  4. Քննարկումների տեղիք տվեց դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ լրագրողների կազմակերպած ակցիան:
  5. Հովիկ Աբրահամյան. Այ, որ դուք լքեք դահլիճը, մենք կքվեարկենք
  6. Խոսվեց լրագրողների` անկողմնակալ լինելու սկզբունքի մասին, բայց շեշտը դրվեց նրա վրա, որը նրանք հավատարմագրված լրագրողներ են եւ խորհրդարանում էին նիստը լուսաբանելու համար:
  7. Լրագրողների ակցիային սատարողներ եղան ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ մեդիա դաշտի ներկայացուցիչների շրջանում:
  8. կեցցեն մեր լրագրողները՝ Գրիշա Բալասանյանի գլխավորությամբ
  9. apreqqqq, kotrel e petq vaxer@, struki kargavijak@
  10. Ապրեն լրագրողները։ Իսկ մենք ամեն բանի միություն ունենք, բացի ժուռնալիստներից։ Չասեք ունենք։ Այդ միությունը պիտի ամենաակտիվը լիներ, բայց ամենամեծ բացական է։
  11. Հ.Գ. 2013թ. սեպտեմբերին լրագրողներին լրագրությունից դեպի քաղաքականություն տանելու փորձ գիտակցաբար, թե անգիտակցաբար արեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Հնարավոր պատերազմին պատրաստ լինելու համար լրագրողներին կրակել էին սովորեցնում: Մինչդեռ այդ դեպքում հակամարտության գոտում գտնվող լրագրողը չի կարող պաշտպանվել եւ օգտվել Ժնեւի կոնվենցիայով (դրան միացել է նաեւ Հայաստանը) ամրագրված իր իրավունքներից, քանի որ նա կդառնա ոչ թե պատերազմը լուսաբանող լրագրող, այլ պատերազմի մասնակից, ինչպես, օրինակ, զինվորն է:

                                                                                        Անահիտ Իվանյան
Read next page