Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը

Շուրջ 3.5 տարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ տանելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում. հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամագրվել Մաքսային միությանը:

  1. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

    ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունը միասնական մաքսաին տարածություն ստեղծելու մասին միջպետական պայմանագիր է, որը ստորագրվել է երեք երկրների կողմից:

    «Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհնուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միություննրի, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման»,- նախօրեին Համաշխարհային տնտեսական վեհաժողովի շրջանակներում, Վիեննայում կայացած ««Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ ասել է նա, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:

    Ըստ նրա, այն պատճառով, որ Հայաստանը պետք է շփվի մաքսային միության հետ երրորդ երկրների միջոցով և անցնի մաքսային բոլոր գործողությունները, այն ոչ մի տնտեսական օգուտ դրանից չի ունենա:

    «Ավելին՝ մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփո��ություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ»,- ասել է վարչապետը:

    Իր ելույթում Սարգսյանն անդրադարձել է նաև մի շարք հարցերին, մասնավորապես` գների կարգավորման խնդրում պետության դերակատարությանը, նորարարական կենտրոնի ստեղծման գծով փորձին, ներդրումային միջավայրին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին, որը խոչընդոտում է տնտեսության և ներդրումների զարգացմանը:







  2. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանիը 21.08.2013 Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բառացիորեն հայտարարելէ. ««Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»:


  3. Գալուստ Սահակյանը սեպետեմբերի երեքին՝ մինչ Սարգսյան-Պուտին հանդիպումը հայտարարում է , որ Հայաստանը կնախաստորագի Ասոցացման համաձայնագիրը
  4. Սերժ Սարգսյան. Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը 03.09.2013

    Այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը:

    ՌԴ նախագահն ի պատասխան նշել է, որ ամեն ինչով կաջակցի Հայաստանի այդ որոշման իրականացմանը:

    "Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները",- Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:


  5. ԵՄ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի որոշմանը
    05.09.2013


    Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու՝ ՀՀ նախագահի որոշման հետ:


    Հայտարարության մեջ ասվում է. «Այս տարվա հուլիսին՝ երեքուկես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ` Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա:

     

    Մենք նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի  լավագույնս հասկանանք Հայաստանի մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել  դրա և Ասոցացման ու ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»:




  6. Շավարշ Քոչարյանը հերքում է իր նախկին ասածները. Հայաստանի անադամակցությունը ՄՄ-ին ընդհանուր առմամբ ձեռնտու է

    ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ինքը չի ասել, թե ՀՀ-ն, անդամակցելով Մաքսային միությանը, կորցնում է ինքնիշխանությունը: «Ես այդպիսի բան չեմ ասել, խնդիրը վերաբերում է հետեւյալին` Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս, դա ցանկացած մաքսային միությանն է վերաբերում:

    Սուվերենության կորուստը կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ, եւ այդ աստիճանով բոլոր անդամ պետություններն էլ կորցնելու են: Ընդհանուր սուվերենության մասին ես երբեք նման բան չեմ ասել ու չէի կարող ասել»,- ասաց նա: 

    Մի քանի օր առաջ իր հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»:

  7. Ֆյուլեն Սերժ Սարգսյանի  որոշման մասին. «Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները»

    «Ազատություն» ռ/կ–ի հարցին՝ «Հայաստանցիների համար շատ անսպասելի էր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին նախքան այս հայտարարությունը, թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն», Ֆյուլեն պատասխանել է.

    Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները:


  8. Վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Մաքսային միության օգուտների մասին
    Տիգրան Սարգսյանի խոսքով` հետագայում խնդիրները` կապված մաքսային դրույքաչափերի, միասնական սահման չունենալու հետ, լուծվել են, և հնարավորություն է տրվել նոր թափով շարունակելու անդամակցության գործողությունները:
  9. Հայաստանը Մաքսային միության լիարժեք անդամ չի դառնալու. Դավիթ Շահնազարյան
    Հայաստանը Մաքսային միության լիարժեք անդամ չի դառնալու: Սեպտեմբերի 19-ին Երևանում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նշեց, որ շատ վտանգավոր գործընթաց է տեսնում քաղաքական դաշտում: «Ոչ մի հանրաքվեով Սահմանադրությունը չի կարելի փոխել՝ այն դարձնելով Մաքսային միությանը հարմար: Եթե փորձ արվի հանրաքվեով օրինականացնել հակասահմանադրությունը, հակասահմանադրական գործարքը, այդ հանրաքվեն ևս կլինի հակասահմանադրական: Կարելի է քննադատել Ռուսաստանին, բայց եկեք խնդիրը մեր մեջ էլ փնտրենք»,- ասաց Շահնազարյանը:

  10. Մաքսային միություն մուտքով Հայաստանը կորցնում է անկախության կարևորագույն ատրիբուտներ. «Ազատ դեմոկրատներ»
    Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ։

  11. «Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցության վերաբերյալ
    Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը:
  12. ՀՅԴ-ն` Մաքսային միությանը միանալու որոշման մասին

    Հայաստանի մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։
  13. <<Ժառանգություն>> կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Սա ավտորիտար իշխանության սովորական պահվածք է»


Read next page